Բելգիացի պաշտպան Դանիել վան Բույտենը հայտարարել էր, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան:
Փորձառու պաշտպանն այս ամառ հեռացել էր «Բավարիա»-ից ազատ գործակալի կարգավիճակով: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Մարսել»-ը, «Համբուրգ»-ը և «Անդերլեխտ»-ը:
Բելգիական ակումբը կապնվել էր Վան Բույտենի հետ, որպեսզի քննարկի անձնական պայմանագրի կետերը, սակայն 36-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ ավարտում է կարիերան:








































