ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ավիացիայի հարվածներն ու քրդական աշխարհազորի մարտիկների գործողությունները ճեղքել են Իրաքի հյուսիսում իսլամիստների կողմից եզդիների շրջափակումը: Ազգային փոքրամասության ներկայացուցիչների տարհանման անհրաժեշտություն չկա:
Հեյգելի տվյալներով՝ արդեն շատ եզդիներ լքել են գոտին, իսկ նրանց վիճակը, ովքեր դեռևս մնում են լեռներում, համեմատաբար լավ է:








































