Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիա»-ն երեկ երկու անպատասխան գնդակ է ուղարկել Մյունխենի «Բավարիա»-ի դարպասն ու նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը:
Երկրորդ խաղակեսում մյունխենյան ակումբի կազմում խաղադաշտ դուրս եկավ «Բորուսիա»-ի նախկին կիսապաշտպան Մարիո Գյոտցեն:
Երկրպագուները նրան դիմավորեցին անպարկեշտ ժեստերով և մինչև հանդիպման ավարտը սուլեցին Գյոտցեին վերջինիս` գնդակին ցանկացած հպման պարագայում:











































