Այսօր հայաստանաբնակ հարյուրավոր եզդիներ ակցիա էին անցկացնում կառավարության շենքի դիմաց, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը այդպես էլ չիջավ եզդիների ձայնը լսելու, որից հետո եզդիները սկսեցին գոռալ՝ ամո՛թ վարչապետին:
Այս պահին թեժ ակցիա է կառավարության դիմաց: Եզդիները բղավում են՝ այդ ինչպե՞ս է՝ մեր զավակներին բանակ են տանում, իսկ մեր ձայնը չեն լսում:
Եզդիները այս պահին փակել են Հանրապետության հրապարակի կողմից Տիգրան մեծ փողոց տանող ճանապարհը:
Լուսանկարը՝ Armenpress-ի