Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Twitter-յան էջը կոտրել են: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով նախարարների կաբինետի աղբյուրին:
Օգոստոսի 14-ին անհայտ անձինք մի քանի պրովոկացիոն հաղորդագրություններ են հրապարակել Մեդվեդևի անունից, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
Առաջին կասկածելի գրառումը եղել է. «Հրաժարական եմ տալիս: Ամաչում եմ կառավարության գործողությունների համար: Ներեցեք»,- մեջբերում է Lenta.ru-ն:
Հաջորդ գրառման մեջ Մեդվեդևի անունից ասվել է, որ իրեն, իբր, ստիպել են ընդունել հանրային վայրերում Wi-Fi-կապից օգտվելու մասին օրենքը:
Մի քանի այլ գրառումներ ևս եղել են:
«Մենք աշխատում ենք խնդրի ուղղությամբ»,- ասել են մամլո ծառայությունում:
Միկրոբլոգում, մասնավորապես, ասվում էր, որ վարչապետը որոշում է ընդունել հեռանալ պաշտոնից:
«Առայժմ տեղեկություն չունեմ, բայց կարող եմ ենթադրել, որ սա ցանցահեններն են արել»,- տեղի ունեցածը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:















































