Անգլիական «Լիվերպուլ»-ը շարունակում է փոխարինող փնտրել Լուիս Սուարեսին, ով այս ամառ տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»:
Անգլիական ակումբը ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին: Ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար պայքարում են նաև «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ինչպես հայտնում է L’Equipe պարբերականը, «Լիվերպուլ»-ը պատրաստ է 39 մլն եվրո վճարել Կավանիի տրանսֆերը գնելու համար:
Կավանին մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է մնալ Փարիզում, սակայն ՊՍԺ-ն նոր ֆուտբոլիստներ գնելու համար պետք է վաճառի բարձր աշխատավարձով իր խաղացողներից մեկին: Թեկնածուների թվում Էդինսոն Կավանին ու Էզեկիել Լավեսին են:







































