Sunday, 21 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ

Ադրբեջանում ամուսնական զույգն ինքնահրկիզվել է նախագահականի շենքի մոտ

Ադրբեջանի նախագահի վարչակազմի շենքի մոտ ամուսնական զույգն ինքնահրկիզվել է, հայտնում է haqqin.az-ը:

39-ամյա Էլչին Ալիմուրադօղլին և նրա կինը՝ 32-ամյա Ժալյա Սալախովան, ինքնահրկիզման են դիմել՝ ի նշան Սումգաիթում իրենց տունը քանդելու դեմ բողոքի:

Ամուսինները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են քաղաքային №5 հիվանդանոցի այրվածքաբանության կենտրոն: Ժալյա Սալախովայի վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:

haqqin.az-ը նշում է, որ ամուսինները 3 տարեկան աղջիկ ունեն:

Էլչին Ալիմուրադօղլիի քույրը haqqin.az-ի թղթակցին ասել է, որ ամուսինների ինքնահրկիզման որոշման պատճառը եղել է ոչ թե նրանց տունը քանդելը, այլ ընտանիքին տնից հանելն ու փոխհատուցում ստանալու անհնարինությունը:

Նրա խոսքով՝ իր եղբայրն օրինական ճանապարհով տունը գնել է իր բարեկամ Աբուզարից: Երբ բարեկամը մեկնել է Ռուսաստան, պարզվել է, որ տան նկատմամբ մի քանի մարդ հավակնություն ունի՝ տունը վաճառողի քույրերն ու եղբայրները, որոնք նրան դատի են տվել:

Դատարանին Ալիմուրադօղլիի ներկայացրած փաստաթղթերը ոչ իսկական են ճանաչվել: Դատարանը տունն ազատելու և Ալիմուրադօղլիի ընտանիքին 14 000 մանաթ փոխհատուցում տալու որոշում է ընդունել:

Սակայն Աբուզարի հետնորդները չեն վճարել գումարը: Դատարանը Ալիմուրադօղլիից պահանջել է մեկ ամսվա ընթացքում ազատել տունը, իսկ հիմա նրանք ապրելու տեղ չունեն:

Նա նաև պատմել է, որ եղբայրը՝ Էլչին Ալիմուրադօղլին, Ղարաբաղյան պատերազմի վետերան է:

haqqin.az-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը գնացել է հիվանդանոց՝ ամուսինների հետ հանդիպելու համար:

Հիմա նախագահականի ներկայացուցիչը խոսում է Էլչին Ալիմուրադօղլիի հետ: Հանդիպման մանրամասներ դեռ հայտնի չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում