Համացանցում է հայտնվել ռեժիսոր Դևիդ Քեփի «Մակաբր» (Mortdecai) լրտեսական կատակերգության առաջին պաշտոնական թրեյլերը՝ հայտնում է spletnik.ru-ն:
Դերերը կատարում են՝ Ջոնի Դեփը, Գվինեթ Փելթրոուն, Էվան Մակ-Գրեգորը, Օլիվիա Մանը, Փոլ Բետանին ու այլ աստղեր:
Նոր ֆիլմի սյուժեի հիմքում փորձառու արտ-դիլեր ու խաբեբա Չարլզ Մակաբրեյի պատմությունն է, որը գործի է դնում իր ողջ հմայքը գողացված նկարը ստանալու համար:
Թե ինչով է ավարտվելու ֆիլմը՝ հայտնի կլինի 2015թ. փետրվարի 6-ին, երբ ֆիլմը վարձույթ դուրս գա:










































