ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 13-ին` ժամը 12.11-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի մոտակա արհեստական լճակը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները լճակից դուրս են բերել քաղաքացու դիակը: