Apple-ի անձնակազմի էթնիկական կազմն ավելի բազմազան է, քան Google-ինը, Facebook-ինը, Twitter-ինն ու eBay-ինը: Այս մասին է վկայում Apple-ի առաջին հրապարակային հաշվետվությունը ընկերության գենդերային ու ազգային կազմերի մասին:
Apple-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում իր աշխատակիցների 55 տոկոսը սպիտակամորթ է, 15 տոկոսը՝ ասիացի, 11 տոկոսը՝ լատինաամերիկացի, 7 տոկոսը՝ աֆրոամերիկացի:
Համեմատության համար նշենք, որ Google-ում սպիտակամորթ է աշխատակիցների 61 տոկոսը, ասիացի՝ 30 տոկոսը, իսկ այլ ռասայական խմբերի ներկայացուցիչները 10 տոկոսից քիչ են:
Twitter-ում ավելի վաղ հայտնել էին, որ ամերիկյան գրասենյակներում աշխատում է մոտ 59 տոկոս սպիտակամորթ, 29 տոկոս՝ ասիացի:
Facebook-ում աֆրոամերիկացիներին ու լատինաամերիկացիներին բաժին է ընկնում անձնակազմի 4 ու 2 տոկոսը՝ համապատասխանաբար, իսկ eBay-ի աշխատակիցներից սպիտակամորթ է 61 տոկոսը:
Գենդերային բազմազանության տեսանկյունից Apple-ը շարունակել է այլ տեխնոլոգիական ընկերությունների միտումը:
Նշենք, որ ամբողջ աշխարհում Apple-ի աշխատակիցների թիվը հասնում է 98 հազարի:









































