Մեծ Բրիտանիայում ժամանակավորապես դադարեցվել է երկու ատոմային էլեկտրակայանների աշխատանքը: Այս մասին հաղորդել է օպերատոր՝ EDF Energy ընկերությունը:
Վաղը՝ օգոստոսի 13-ին, կկանգնեցվեն Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լանքաշիր դքսության «Հեյշամ-1» ԱԷԿ-ի երկու ռեակտորները և ևս երկուսը՝ Հարթլպուլեում՝ Անգլիայի արևելյան ափերում:
Պատճառը հուլիսին հերթական պլանային ստուգման ժամանակ «Հեյշամ-1» ԱԷԿ-ի ռեակտորներից մեկի վրա հայտնաբերված ճաքերն էին: Այն կանգնեցվել էր թարմ վառելիքի ներբեռնման համար, սակայն օպերատորը որոշում է կայացրել հավելյալ հետազոտություն իրականացնել և մինչ օրս չի վերսկսել իր աշխատանքը:
«Այս շաբաթ անվտանգության նկատառումներով Մեծ Բրիտանիայի վերահսկման մարմինների հետ համատեղ որոշում է կայացվել ևս երեք համանման ռեակտորների կասեցման մասին»,- ընդգծել է EDF Energy-ի աշխատակիցը:
Հավանաբար, երկու ԱԷԿ-ները չեն գործի առաջիկա ութ շաբաթների ընթացքում:









































