Գերմանիայի Բունդեսլիգայկի ղեկավարները միաձայն կողմ են քվեարկել «Մունդիալ-2014»-ի նորամուծություններից մեկը` չքացող փրփուրն առաջին և երկրորդ Բունդեսլիգաներում կիրառելու տարբերակին:
Փրփուրը, որը նախատեսված է պատ կազմած ֆուտբոլիստների և գնդակի միջև սահմանված տարածությունը պահպանելու համար, կկիրառվի Բունդեսլիգայի առաջիկա մրցաշրջանի առաջին իսկ տուրից:
Նշենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի 2014/15թթ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 22-ին:







































