Google Street View-ի ծառայության համար նկարահանումներ կատարող ավտոմեքենան վթարի է ենթարկվել Արկանզաս նահանգում, հաղորդում է Ubergizmo պորտալը։
Google Street View-ի մեքենայի վարորդ 29-ամյա Ալեքսանդր Սպուրը սխալ շրջադարձ է կատարել և բախվել ուրիշ մեքենայի։ Ոչ ոք չի տուժել, սակայն վթարից Google-ի ավտոմեքենային հասցված վնասը կազմել է մոտավորապես 1500 և 2000 դոլար այն մեքենայի համար, որին նա բախվել է։











































