Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն նոր պայմանագիր է ստորագրել գերմանական գրանդի հետ:
Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ Վացկեի նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2019 թվականը:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հանս Յոահիմ Վացկեն հսկայական աշխատանք է կատարել: «Բորուսիա»-ն մեծ նվաճումներ է ունեցել նրա շնորհիվ: Վացկեն կշարունակի աշխատել մեր ակումբում: Նրա հետ նոր պայմանագիր ստորագրելու փաստը հիանալի նորություն է «Բորուսիա»-ի համար ոչ միայն նրա մասնագիտական, այլ նաև մարդկային բարձր որակների պատճառով»,-հայտարարել է «Բորուսիա»-ի նախագահ Ռայնխարդ Ռաուբալը:







































