Wednesday, 01 05 2024
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00

«Աղետի գոտի» հասկացությունն ավելի շատ ասվում է, քան իրականում կա. Շիրակի մարզպետ

Շիրակում, հատկապես վերջին տարիներին, դրական տեղաշարժ կա` 3000 անօթևանների համար բնակարաններ են կառուցվել: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր ՊՆ-ի կողմից նորակառույց շենքի բնակարանամուտն է տոնվել, 33 ընտանիք բնակարան ստացավ:

«Դա շարունակական բնույթ է կրում: Գիտեք, իրականացվել են «Մուշ 1» և «Մուշ 2» ծրագրերը, և Գյումրիում մոտ 400 բնակարան դեռ պետք է կառուցվի: Բացի այդ, գյուղական բնակավայրերում շինարարությունը շարունակվում է»,- ասաց մարզպետը:

Ըստ նրա՝ 24 տարի անց «աղետի գոտի» հասկացությունն ավելի շատ ասվում է, քան իրականում կա, որովհետև այս գոտին այժմ համարվում է ավելի շատ շինարարական գոտի, ու թեև խնդիրներ կան, բայց աշխատանքներ են տարվում:

Մարզում հանքարդյունաբերության զգալի աճը (մոտ 90%) Ա. Գիզիրյանը պայմանավորեց հանրապետությունում շինարարության զարգացմամբ:

«Գյումրիում գործազրկության առավել բարձր մակարդակը նույնպես կապված է աղետի գոտի լինելու հետ: Դա ոչ միայն Գյումրիում է` ամբողջ հանրապետությունում կա գործազրկութուն: Մեզ մոտ շատ է, բայց վերջին շրջանում շինաշխատանքների հետ կապված` և «Մուշ 1», և «Մուշ 2» ծրագրով, և պահուստային ֆոնդից հատկացված գումարներով 2800 շինարարներ էին աշխատում: Ճիշտ է՝ ծրագրի ավարտի հետ աշխատատեղերի մի մասը կվերանա, բայց ընթացքում տեղական իշխանությունները՝ ի դեմս քաղաքապետի, ինձ, եթե կարողանան շահագրգռել հանրապետությունից դուրս ապրող շիրակցիներին` ներդրումներ կատարել, տեղաշարժ կլինի: Կարևորն այն է, որ դաշտն ազատ լինի, և արհեստական խոչընդոտներ չլինեն»,- ասաց Ա. Գիզիրյանը:

Անդրադառնալով արտագաղթի խնդրին, որը Շիրակում մեծ ծավալների է հասել, Գիզիրյանը նկատեց, թե ինքը չի կարող ասել՝ մի գնացեք, եթե մարդիկ գնում են աշխատանք փնտրելու. «Աշխատանքի բացակայության հետ կապված` գործազրկության տոկոսը բարձր է: Ի դեպ, խորհրդային տարիներին էլ էին գնում. մարդիկ գնում էին արտագնա աշխատանքի: Դա ընդհանուր խնդիր է հանրապետությունում, նաև Շիրակի մարզում է տարածված»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում