Մասնավոր ներդրողների կողմից այս տարի Շիրակի մարզում իրականացվում են շուրջ 6 մլրդ դրամի աշխատանքներ: Բոլոր ֆինանսական աղբյուրներով մարզի քաղաքաշինության ոլորտում 2012թ. առաջին ինն ամսում կատարվել են շուրջ 17 մլրդ 331 մլն դրամի աշխատանքներ: Մարզպետարանի կայքում առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ մարզում նախատեսված 44 անվանում ծրագրերից ավարտվել են 40 ծրագրեր, իսկ մնացած` թվով 4 ծրագրերի գծով աշխատանքներն ընթացքի մեջ են:
ՀՀ Շիրակի մարզում գործող ձեռնարկությունների կողմից 2012թ. անցած ինն ամիսներին թողարկվել և իրացվել է մոտ 15.2 մլրդ դրամի արտադրանք: Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է ընդամենը 48%: Կիսամյակի ընթացքում արտադրանք են թողարկել 89 տնտեսվարող սուբյեկտներ, որոնց շուրջ 70%-ը մշակող արդյունաբերության ճյուղի ձեռնարկություններ են:
Հատկապես ավելացել է հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործումը՝ 90.7%, ապահովելով 84.7 մլն դրամի արտադրանք: