Սարի թաղի 17, 18, 19, 19ա, 12 թաղամասերի բնակիչները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բարկացած նշեցին, որ աղբատար մեքենան իրենց փողոց է գալիս 15 օրը մեկ, այնինչ իրենք նախատեսված վարձը պարտաճանաչ վճարում են։ «Փող տալիս ենք, ինչո՞ւ պիտի աղբը ձեռքով կրենք ու դուրս բերենք մեր թաղամասերից»,- նշեցին բնակիչները՝ հորդորելով համայնքային իշխանություններին չմոռանալ, որ աղբատար մեքենա Սարի թաղին ևս անհարժեշտ է: Բնակիչների խոսքով՝ իրենց թաղամասում միայն աղբի տարհանումը չէ խնդիր։
«Ջուրը ճլճլում ա, էն էլ երկու ժամով են տալիս, լվացք չենք կարղանում անել, փողոցները լուսավորված չեն, քոռ-քոռ ենք գիշերը ման գալիս, կոյուղագծերի հետ կապված խնդիր կա, ջուրը գետնի տակից, փոսերից լցվում է մեր տները»,- մանրամասնեցին բնակիչները: Ըստ նրանց՝ Սարի թաղի մասին մոռացել են։ «Իշխանությունների համար ինչ կա, ասում են՝ սարիթաղեցիք կապրեն, էլի, մենակ ընտրությունից ընտրություն են խստումներ տալիս, ընտրությանը ասֆալտապատեցի ու վերջ, այն էլ ջուր է հոսում, փչանում է»,- ասացին բնակիչները՝ կարևորելով նաև տրանսպորտի խնդիրը,- գրեթե ոչ մի տեղ ուղիղ գնացող տրանսպորտ չկա, մի քանի տրանսպորտ ենք փոխում,մեր ցանկացած տեղը հասնելու համար»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։