Մահացել է ադրբեջանական բանակի N զորամասի զինծառայողՍեյրան Էյնուլլաօղլու Խանիֆաևը: Այս մասին այսօր Trend-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում:
Խանիֆաևը ծառայել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Նախիջևանի զորամասերից մեկում:
Նախնական տվյալներով՝ զինվորը մահացել է սուր սրտային անբավարարությունից: