Friday, 12 06 2026
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով

Ո՞ւմ հետ մենք գործ ունենք՝ բանակի՞, թե մռայլ միջնադարի հովերով տարված նախճիրի. ԼՂՀ ՊԲ

Կարելի է տարբեր լրատվամիջոցների էջերում կամ լսարաններում անընդհատ բարձրաձայնել սեփական, այսպես կոչված հաջողությունների մասին, բերել հակառակորդին պատճառած կորուստների վերաբերյալ՝ փաստերով չհիմնավորված թվական տվյալներ, գովերգել այն բանակը, որն անընդունակ է կատարել իր առջև դրված ամենասովորական խնդիրն անգամ և, այդ ամենով հանդերձ հետապնդել սոսկ մեկ նպատակ՝ սեփական հասարակությանը համոզել այն ամենի մեջ, ինչ-որ ընդհանրապես գոյություն չունի…

Սա է Ադրբեջանի ագիտպրոպի գործելաոճը, որի հիմքում ընկած է սուտը, չարախոսությունը, սեփական անճարակությունը երևակայության ուժով քողարկելու մոլուցքը… Նույն դեպքի շուրջ կարող են խոսել քաղաքագետն ու ռազմական փորձագետը, լրագրողն ու քաղաքացին և նրանցից ամեն մեկն՝ առանց փաստերի ու խղճի խայթի կներկայացնի այն, ինչ-որ կհամարի իրենց ձեռնտու կամ քիմքին հարիր… Որ այս ամենն արվում է նշվածների կողմից, էլի հասկանալի է՝ կասեն քարոզչություն է… Մինչդեռ երբ նույն տրամաբանությամբ են գործում տվյալ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը, ազգային հերոս կոչված վայ գեներալներն ու դրանց ենթակաները՝ մեզ համար զավեշտալի, իսկ այդ երկրի համար պիտի որ ողբերգություն լինի… Դա ողբերգություն է, քանի որ ստելով սեփական ժողովրդին հանգստացնելը չէի ասի, որ ամենահաջողված տարբերակն է…

Հակամարտության գոտում իր իսկ կողմից սադրած նախահարձակ գործողություններում խայտառակաբար պարտվել, բայց հանդես գալ հաղթողի կեցվածքով՝ ամենաքիչը ինքնախաբեություն է… Ինքնախաբեություն է, երբ արժանապատվության փոխարեն ընտրում ես ստորությունը, երբ մարտադաշտում կրած պարտությանդ մուռը հանելու համար պատրաստ ես դիմելու վայրենիության հասնող և բանականության սահմաններում որևէ կերպ չտեղավորվող անմարդկային քայլերի… Ասենք այնպիսին, ինչպիսինն այսօր էր, երբ թուրքի գյուղում հայտնված մոլորյալ հայ քաղաքացի Կարեն Պետրոսյանին ներկայացնելով որպես դիվերսանտ (նրան բռնել և զինվորականներին էր հանձնել թուրք գյուղացին, որից Կարենը թեյ և ծխախոտ էր խնդրել)՝ Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առանձնասենյակում՝ ծնկաչոք վիճակում նվաստացրին, իսկ այնուհետև սպանեցին…

Եվ դա արվեց Ադրբեջանի ազգային հերոս հորջորջված «գեներալ» Ռովշան Ակպերովի հրամանով ու անմիջական մասնակցությամբ… Այն «գեներալի», ով ընդամենը օրեր առաջ քարոզչամիջոցներով ստում էր, թե վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ իբր սպանվել է 71 հայ զինվոր, իսկ այնուհետև շրջանառության մեջ դրեց Թովուզի ուղղությամբ 4 հայ դիվերսանտ ոչնչացնելու մասին մտացածին ապատեղեկատվությունը…

Այսքանից հետո հարց է առաջանում՝ ո՞ւմ հետ մենք գործ ունենք՝ բանակի՞, թե մռայլ միջնադարի հովերով տարված նախճիրի, որը նախընտրում է ոչ թե մարտադաշտը, այլև քնածին կացնահարելու կամ մոլորյալ անպաշտպանին “հերոսաբար” սպանելու ճիվաղ կեցվածքը: Հետո էլ ասում են՝ մենք հզոր ենք…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում