Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը ներկայացել է Լոզանի մարզական արբիտրաժային դատարան:
Այսօր մեկնարկել են լսումները` կապված ֆուտբոլիստի 4 ամսվա որակազրկման բողոքարկման հետ:
Հիշեցնենք, որ «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում կայացած Իտալիա – Ուրուգվայ խաղում մրցակցի պաշտպան Ջորջո Կիելինիի ուսը կծելու համար Սուարեսը որակազրկվել է 4 ամսով` զրկվելով մարզական ցանկացած տեսակի գործունեություն իրականացնելու հնարավորությունից:
Բացի այդ, ՖԻՖԱ-ն «Բարսելոնա»-ին արգելել է կազմակերպել ֆուտբոլիստի շնորհանդեսը:







































