Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը վնասվածք է ստացել MLS-ի աստղերի դեմ ընկերական խաղում:
Գերմանացի ֆուտբոլիստը վնասել է սրունքաթաթը: Բուժզննման արդյունքում հայտնի է դարձել, որ վնասվածքը լուրջ չէ, բայց, այնուամենայնիվ, կա կրկնվելու հավանականություն:
Բաստիանը շուտով կվերսկսեի մարզումները: Ըստ նախնական տեղեկությունների` նա պատրաստ կլինի օգոստոսի 13-ին կայանալիք Գերմանիայի սուպերգավաթի խաղարկությանը: «Բավարիա»-ի հակառակորդը լինելու է Դորտմունդի «Բորուսիա»-ն:





































