Նոյեմբերի 18-19-ը Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինք Վրաստանի մտնելու վերաբերյալ ոչ մի անսպասելի որոշում չի լինի այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, հաղորդում Է РИА Новости-ն: «Վրաստանը կարող է ակնկալել, որ մենք կվերահաստատենք այն, ինչ 2008թ. որոշվել Էր Բուխարեստի գագաթնաժողովում: Դուք հավանաբար հիշում եք՝ մենք 2008թ. որոշում ընդունեցինք, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իհարկե, այն պայմանով, որ նա կհամապատասխանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ չափանիշներին: Այսինքն՝ մենք կվերահաստատենք Բուխարեստում ընդունված որոշումները»,-ասել է Ռասմուսենը:









































