ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր դռները բաց է թողնում այդ երկրի անդամակցության համար: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում:
Նա ընդգծել է, որ համաձայն 2008 թ. Բուխարեստի գագաթնաժողովի որոշման` դաշինքն իր դռները բաց է թողնում Ուկրաինայի համար և ընդունում, որ յուրաքանչյուր կողմ էլ ինքնորոշման իրավունք ունի:
«Այսօր Ուկրաինայում գործում է օրենք, որը որոշում է դաշինքից դուրս նրա կարգավիճակը, մենք դա հարգում ենք: Եթե Ուկրաինան որոշի փոխել այդ օրենքը, մենք դա ևս կհարգենք»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:











































