Այսօր՝ օգոստոսի 7-ին, բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը պաշտոնապես ներկայացվեց որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ:
Պայմանգիրը նախատեսված է 5 տարով: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 50 մլն եվրո: Իր նոր ակումբի կազմում Լուիսը հանդես կգա 32 համարի մարզաշապիով: Նախկինում այդ համարը կրում էր անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը.
«Ուրախ եմ, որ այստեղ եմ՝ Փարիզում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՊՍԺ-ի նախագահին՝ Նասերա Ալ-Խելաիֆին, որը հնարավորություն ընձեռեց ինձ դառնալ այս ակումբի մի մասնիկը: Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ ցուցադրեմ այն, ինչին ունակ եմ: Թե՛ քաղաքը, թե՛ ակումբը հիանալի են: Ես, իրոք, երջանիկ եմ»-, հայտարարել է Լուիսը:










































