Չինացի գիտնականները մշակել են ալգորիթմ, որը կօգնի արագ և հստակ ստուգել Wikipedia-ի հոդվածների տեղեկտվության իսկությունը: Այս մասին ասվում է International Journal of Information Quality գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Հաղորդվում է, որ Bayesian ցանցի հիման վրա աշխատող ալգորիթմը ներկայացնում է առցանց հանրագիտարանում արված գրառման քանակական, այնուհետև՝ որակական գնահատական:
Նոր մշակման միջոցով 80 տոկոս հավանականությամբ կարելի է որոշել՝ հոդվածներն ու ուղղումները սո՞ւտ են, թե՞ համապատասխանում են իրականությանը:
Հետազոտողները վստահ են, որ այդ ալգորիթմի միջոցով կարելի է լրջորեն բարձրացնել Wikipedia-ի որակը, հատկապես որ այն կարելի է կիրառել՝ անկախ լեզվից: Բացի դրանից՝ գիտնականները հույս ունեն, որ իրենց մշակումը կօգնի պաշտպանել Wikipedia-ն անբարեխիղճ խմբագրումներից:









































