Sunday, 05 07 2026
23:20
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:45
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan

«Միշտ պետք է հիշել՝ ով է տվել այդ զենքը Ադրբեջանին, և երբ է թույլ տալու այն գործարկել». Անուշ Սեդրակյան

«Ներկա պահին՝ այս լարվածության ընթացքում, մեծ ներքաղաքական զարգացումները, որոնք առանց այդ էլ ակտիվ չէին, այս օրերին հաստատապես ժամանակավրեպ են, որովհետև երբ ընդդիմությունը ներքաղաքական ծրագիր էր առաջարկում, ապա դրանում պետք է լինեին արտաքին քաղաքականության կոմպոնենտներ, որոնք երբևէ չեն եղել: Միայն 12 կետերը դրա վառ ապացույցն են, որոնք լավ ձևակերպված ժողովրդական դժգոհություններ են»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե սահմանային լարվածության ֆոնին ներքաղաքական ի՞նչ զարգացումներ է հնարավոր ակնկալել:

«Ընդդիմությունն այս օրերին էլ կարող է ազատ շարունակել իր պայքարը, բայց պետք է դրան զուգահեռ՝ լինի պետությունը չկործանելու կոմպոնենտը:

Ես, օրինակ, այս օրերին սպասում էի, որ ընդդիմությունը կհայտարարի դիրքերում գտնվող զինվորներին որոշակի օգնություն հատկացնելու մասին և հանդես կգա այլ նախաձեռնություններով: Բայց այդպիսի որևէ քայլ ես դեռ չեմ տեսել: Ընդդիմությունը երկու տակտիկա պետք է ունենա. մեկը՝ խաղաղ ժամանակի համար, մյուսը՝ ակտիվ ռազմական գործողությունների»,- հավելեց Սեդրակյանը:

Վերջինս անդրադարձավ նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին առկա լարվածության ֆոնին ՀԱՊԿ-ի լռությանը: Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ը միշտ լռելու է, պահպանելու է անտեղյակության շղարշը՝ այն պարզ պատճառով, որ իրենք արդեն իսկ չարաշահել են իրենց լիազորությունները Ուկրաինայում:

«Եվ հետո՝ ռուս զինվորը երբեք չի զոհվելու հայի կամ ադրբեջանցու անվտանգության համար: Դա պետք է միշտ հիշել»,- նկատեց քաղաքագետը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում