Ամերիկյան համացանցային հսկա Google-ը հայտարարել է, որ որոնման արդյունքներում նախապատվություն կտա կայքերին, որոնցում ներկառուցված են օգտատիրական տեղեկատվության գողությունից ու ցանցահենային հարձակումներից պաշտպանության տեխնոլոգիաներ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
«Հույս ունենք, որ ապագայում ավելի մեծ թվով կայքեր կկիրառեն HTTPS-ը»,- ասվում է Google-ի բլոգում:
Google-ն այդ քայլը ձեռնարկել է մի շարք աղմկալի հաղորդագրութուններից հետո, թե ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գլոբալ լրտեսում է իրականացնում համացանցից օգտվողների նկատամբ:
Տվյալների ծածկագրման տեխնոլոգիաներն օգտատերերի համար ապահովում են պաշտպանություն՝ տվյալների չարտոնված ստացման փորձերից:











































