Ներկայում կա հնարավորություն, որ Ռուսաստանը ռազմական միջամտություն ցուցաբերի Ուկրաինայում ստեղծված ճգնաժամին: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը՝ գրում է ITAR-TASS-ը:
Նա հայտնել է, որ համաձայն է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու տեսակետի հետ, որի կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իր զինված ուժերի կիրառման վտանգը մեծ է:
«Կարծում եմ՝ այդպիսին է իրականությունը: Երբ դուք տեսնում եք ռուսական զորքերի ընդլայնումը, դրանց իրականացման աստիճանը, սահմանին տեղակայված ծանր ռազմական տեխնիկան, ապա, իհարկե, դա իրականություն է, սպառնալիք, հնարավորություն: Բացարձակ»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:











































