Մարտի 22-ին` ժամը 09.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, թմրամիջոց պահելու կասկածանքով, Ռուբինյանց փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել հանցավոր աշխարհում «Նշանիկ» մականվամբ հայտնի, 30-ամյա Նշան Ս.-ին, 26-ամյա Ռուզաննա Ս.-ին և 23-ամյա Կարեն Ս.-ին:
Նշան Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահից զննությամբ հայտնաբերվել է պլաստմասե ծալովի սև բռնակով, արտասահմանյան արտադրության թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Ըստ Նշան Ս.-ի հայտարարության՝ ատրճանակը պատկանում է իրեն:
Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Նշան Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: