Ամերիկացի գիտնականները պնդում են, որ գրիլով տապակած կամ եփած ձուկը շաբաթական մեկ անգամ ուտելը օգտակար է ուղեղի առողջության համար՝ գրում է Rosbalt-ը:
Փորձից հետո 260 կամավորներ պատասխանել են այն հարցին, թե որքան հաճախ են իրենք ձուկ օգտագործում: Նման հարցն անհրաժեշտ էր, քանի որ տապակած ձկան մեջ կան մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք հայտնի են մարդու ուղեղի վրա իրենց դրական ազդեցությամբ:
Արդյունքում պարզվել է, որ շաբաթական մեկ անգամ տապակած ձուկ օգտագործած կամավորների ցուցանիշներն ամենաբարձրն են:









































