Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվում է շախմատի 41-րդ օլիմպիադան:
Մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը Ինդոնեզիայի ազգային թիմն էր: Մեր ընտրանին չկարողացան 4-րդ անդընդմեջ հաղթանակը տոնել ու պարտվեց 3.5:0.5 հաշվով:
Հիշեցնենք, որ 4-րդ տուրից առաջ Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը:
Ինդոնեզիա – Հայաստան
Իրինե Խարիզման Սուկանդար – Էլինա Դանիելյան` 1:0
Մեդինա Վարդա Աուլիա – Լիլիթ Մկրտչյան՝ ½:½
Մոնիկա Իգնեսիաս Սիհիտե – Լիլիթ Գալոյան` 1:0
Անաաստասիա Արդիանի Սիտրա – Մարիա Կուրսովա` 1:0










































