Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ պատրաստվում է կարիերան շարունակել «կապտանռնագույններ»-ի կազմում.
«Նախորդ մրցաշրջանի ավարտը բարդ ստացվեց ինձ համար: Ես ինձ օգտակար խաղացող չէի զգում, քանի որ հաճախ էի հայտնվում «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի պահեստայինների նստարանին: Մրցաշրջանի ավարտից հետո որոշեցի, որ պետք է հեռանամ ակումբից: Սակայն այդ որոշումը շատ արագ էի կայացրել՝ առանց երկար մտածելու: Երբ խոսեցի Անդոնի Սուբիսարետայի ու, հատկապես, Լուիս Էնրիկեի հետ, որոշեցի, որ պետք է մնամ ու շարունակեմ պաշտպանել «Բարսելոնա»-ի գույները:
Այժմ ես զգում եմ, որ կարող եմ օգուտ տալ թիմին ու պայքարել հիմնական կազմում տեղ ունենալու համար: Լուիս Էնրիկեն շատ կարևոր մարդ է այս պատմության մեջ: Մենք անկեղծ զրույց ունեցանք, ու հիմա ես մրցաշրջանը սկսում եմ նույն հնարավորություններով, ինչ ակումբի մյուս ֆուտբոլիստները:
Մեծ պատիվ կլինի դառնալ «Բարսելոնա»-ի ավագը և փոխարինել Պույոլին: Այսօր առավոտյան մենք քվեարկություն ենք անցկացրել, որպեսզի ընտրենք թիմի նոր ավագին: Սպասենք և տեսնենք, թե ինչպիսին կլինեն արդյունքները»-, ասել է Չավին:





































