Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Շախտյոր»-ի դեմ խաղից հետո «Յուվենթուս»-ի պաշտպան Լեոնարդո Բոնուչին նշել է, որ հաղթանակը նվաճվել է ինքնանվիրման շնորհիվ: Նա նաև իր կարծիքն է հայտնել թիմի ապագա մրցակիցների մասին:
«Փլեյ-օֆֆում թույլ թիմեր չկան: Անձամբ ես երբեք չեմ խաղացել «Սանտյագո Բեռնաբեո»-ում: Այդ պատճառով էլ կցանկանայի, որ մեր մրցակիցը լինի «Ռեալ»-ը:
«Յուվենթուս»-ն ապացուցել է, որ շատ բան կարող է անել: Մենք չենք վախենում որևէ թիմից: Դոնեցկում հաղթելը շատ բարդ էր, սակայն մենք հաղթանակ նվաճեցինք ինքնանվիրման շնորհիվ»,- ասել է Բոնուչին:






































