«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Եվրոպական լիբերալ դեմոկրատական և բարեփոխման կուսակցության (այժմ` Հանուն Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինք) նախագահ Գրահամ Ուոթսոնը այսօր չեղյալ է հայտարարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը: Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ալյանս կուսակցությունը իր հերթին նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցության հարցը կքննարկեն միայն փետրվարին՝ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին մեկնարկել է Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել:
Հարկ է նշել, որ Եվրոպական լիբերալ դեմոկրատական և բարեփոխման կուսակցությունը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործուն աջակցություն էր ցուցաբերել «Վրացական երազանք» դաշինքին:
Այս հանդիպման ձախողումից հետո ակնհայտ է, որ Ծառուկյանը չի կարող հանդես գալ որպես «հայկական Իվանիշվիլի»:








































