ՀՀ-ում մարդկանց շրջանում սիբիրախտի վտանգ չկա, վիճակը հանգիստ է: Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նա շեշտեց, որ մարդկանց հիվանդացության դեպքեր չկան, գուցե մսի և մսամթերքի հետ կապված կարանտինի դեպքեր լինեն. «Երբ կասկած ենք ունենում, վերցնում ենք անալիզներ և հաստատելու կամ ժխտելու նպատակով հետազոտում ենք»:
Նախարարը հավելեց, որ հիվանդները համապատասխան բուժում են ստացել և արդեն տանն են: Վերջին անգամ սիբիրախտի մեծ բռնկում երկրում արձանագրվել էր 2001թ.-ին, հաստատվել էր 28 դեպք:










































