Այսօր ավանդույթի համաձայն կվառվեն Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում տեղադրված Մեծ Բրիտանիայի սուրբծննդյան գլխավոր եղևնու լույսերը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ամեն տարի Լոնդոնը 20 մետրանոց եղևնի է ստանում Օսլոյից՝ Նորվեգիայի ժողովրդի կողմից որպես երախտագիտություն Երկրորդ աշխարհամարտի ժամանակ երկրին օգնելու համար: Այդ տարիներին բրիտանական մայրաքաղաքում է թաքնվել Նորվեգիայի թագավորական ընտանիքը, իսկ բրիտանացի զինվորականները մասնակցել են գերմանացի օկուպանտներից Նորվեգիայի տարածքների ազատագրմանը:
Առաջին անգամ Սկանդինավիայից Լոնդոն եղևնի է տեղափոխվել 1947 թվականին: Այնուհետև ամեն տարի երկիրը Մեծ Բրիտանիա եղևնի է ուղարկել ծովով:
Տոնական սեզոնի մեկնարկը կտրվի Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի լորդ-քաղաքապետ Անջելա Հարվիի, Նորվեգիայում բրիտանացի դեսպան Ջեյն Օուենի ու Օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Ստանգի կողմից:
Գլխավոր տոնածառի լույսերը վառելու վառման արարողությունը մշտապես ուղեկցվում է համերգով, որը տեղի է ունենում դեկտեմբերի 5-22-ը: Հրապարակում ելույթ ունեցող տարբեր երգչախմբեր գումար են հավաքում բարեգործական կազմակերպությունների համար:
Տոնածառը զարդարված է նորվեգական ոճով՝ ուղղահայաց դասավորված լույսերով:









































