Թունիսի գլխավոր արհմիությունը 4 նահանգներում համընդհանուր գործադուլի կոչ է արել՝ ի պատասխան իսլամիստական կառավարության աջակիցների կողմից արհմիության անդամների դեմ իրականացված հարձակման: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշենք, որ դեկտեմբերի 4-ին կառավարության կողմնակիցները երկրի մայրաքաղաք Թունիսում արհմիության կենտրոնակայանում հարձակվել էին այնտեղ գտնված անդամների վրա:
Համընդհանուր գործադուլը պատրաստվում է երկրի տնտեսական մայրաքաղաք Սֆաքսում և Գաֆսա քաղաքում, որոնք հանդիսանում են ֆոսֆատների արտադրության կենտրոններ, ինչպես նաև Սիդի-Բուզիդում և Կասերինում, որտեղ անցած տարի սկսվեցին խռովությունները՝ հանգեցնելով իշխանափոխության:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սիլիանա նահանգում համընդհանուր գործադուլը հանգեցրեց ոստիկանության հետ բախումների, որոնք տևեցին 5 օր:








































