Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Մհեր Շահգելդյանը ընդդիմության շարքերում չի տեսնում համախմբման գործընթաց

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հնարավոր քաղաքական զարգացումների մասին այսօր կարող է խոսել՝ ելնելով այն իրավիճակից, որ այսօր առկա է, և մոտակա ժամանակներս քաղաքական ուժերն արդեն կարտահայտեն իրենց դիրքորոշումներն ու մոտեցումները: Ըստ նրա՝ միայն այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Մ. Շահգելդյանը: «Մեր դիրքորոշումը հստակ է: ՕԵԿ-ն արդեն արտահայտել է այն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության չկողմնորոշվածությանը նախագահական ընտրությունների նախաշեմին, ապա վերջինս ասաց, որ քաղաքական ուժերն արդեն պետք է կողմնորոշված լինեին, ու դա միայն մեկ բան է հուշում՝ նրանք փորձում են որոշումներ ու լուծումներ գտնել: «Դա նշանակում է՝ նրանք դեռ չեն մոտեցել այդ լուծումներին: Միգուցե կան քննարկումներ, փորձում են իրենց ուժերը հաշվարկել՝ հասնակալ, թե ինչ քաղաքական ու ռազմավարական քայլեր ձեռնարկել»,- ասաց նա:

Բանախոսը ընդդիմության շարքերում չի տեսնում համախմբման գործընթաց, այլ քննարկումներ ու հանրային քննարկումների գործընթաց:

Ինչ վերաբերում է խորհրդարանում ընտրական մեծամասնական համակարգին, ապա, ըստ նրա, ՕԵԿ-ը միշտ ասել է, որ առավելաչափ համամասնական ընտրական համակարգ ունենալը դրական է: «Չմոռանանք, որ մեծամասնական տեղերից 56-ի կրտաճումը եղավ ՕԵԿ-ի շնորհիվ, սակայն մեր խնդիրն այն է, թե ինչու է հիմա՝ այս նախագահական ընտրություններից առաջ: Մենք գտնում ենք, որ այս խնդիրը կարևոր է, ու այդ խնդրին կարելի է անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման ձևին, ապա, ըստ նրա, դա ժամանակավրեպ է ու անընդունելի, քանի որ առավել կարևոր խնդիրը տվյալ դեպքում անվտանգության համակարգն է: «Մենք այսօր բարդ տարածաշրջանում ենք գտնվում, ունենք Լեռնային Ղարաբաղի խնդիր, ինչը պահանջում է կենտրոնացված կառավարում և այս տեսանկյունից խորհրդարանական կառավարման ձևը գտնում ենք ժամանակավրեպ ու ոչ ընդունելի»,- հավելեց Մ.Շահգելդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում