Մայլի Սայրուսը, ինչպես հայտնի է, իր հանդեպ ուշադրություն գրավելու մեծ սիրահար է և նույնիսկ եթե տնից դուրս է գալիս առօրյա զգեստով, ապա առիթը բաց չի թողնում զգեստին ինչ-որ վառ գունավորում տալ:
Կիրակի, օրինակ, լուսանկարիչները 21-ամյա երգչուհուն լուսանկարել են վառ կերպարով: Նրա կարճ, շեկ մազերին գունավոր տառեր ու ծաղիկներ են ամրացված եղել: Չի կարելի ասել, որ դա զարմանալի է, քանի որ սանրվածքը Մայլիի ոգով է: Իսկ զգեստն ընդհանրապես էպոտաժային չի եղել՝ ջինսե շորտ՝ պատռված ծայրերով, սպիտակ ժանեկավոր վերնազգեստ ու կոշիկներ: Կերպարը, ինչպես միշտ, շատ վառ է ստացվել:

















































