«Բենֆիկա»-ի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը գոհ է մնացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանն իր սաների ցուցադրած խաղից: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Պորտուգալական թիմն իր դարպասը պահպանել է անաղարտ և 1 միավոր է վաստակել:
«Չի կարելի ասել, թե «Բենֆիկա»-ի համար ձախողում էր այն, որ թիմը չհաղթահարեց մրցաշարի խմբային փուլի արգելքը: Այժմ մենք պետք է մեր ուշադրությունը սևեռենք ազգային առաջնության և Եվրոպայի Լիգայի խաղերի ուղղությամբ: Ապացուցեցինք, որ մեր թիմը հզոր է և կարող է Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հասնել:
«Բենֆիկա»-ն թիմ է, որը հիանալի խաղ ցուցադրեց «Նոու Քամփ»-ում: Հպարտանում եմ թիմով: Համաձայնեք, «Բարսելոնա»-ի հետ վաղուց նման կերպ չէին վարվել»,- նշել է Ժեզուշը:









































