ԱՄՆ-ի իշխանությունները 3 մարդու (ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի քաղաքացիներ) դեմ առաջադրել է մեղադրանքներ՝ Իրանին և Չինաստանին ածխածնային մանրաթելերի մատկարարում կազմակերպելով՝ ամերիկյան արտահանման օրենսդրության խախտման մեջ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը։ Բանն այն է, որ ամերիկյան կողմի կարծիքով՝ ածխածնային մանրաթելերը կարող են օգտագործվել ուրանի հարստացման գործում: Համապատասխան մեղադրական եզրակցությունը ուղարկվել է Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարան:
Դատախազության վարկածով՝ ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիություն ունեցող Համիդ Հաշեմին, ԱՄՆ-ի քաղաքացի Փիթեր Գրոմակին և Թուրքիայի քաղաքացի Մուրատ Տասկիրանը 2007 թվականից, շրջանցելով ամերիկյան օրենսդրությունը, զբաղվել են ԱՄՆ-ից Չինաստան և ԱՄՆ-ից Իրան երրորդ երկրի միջոցով ածխածնային մանրաթելերի մատակարարմամբ:
ԱՄՆ-ի արտահանման օրենսդրության խախտման մեջ է մեղադրվում ևս մեկ իրանցի՝ Ամիրա Թամիմին: Նա կասկածվում է դեպի Իրան ուղղաթիռների պահեստամասերի մատակարարում կազմակերպելու մտադրության մեջ:
Ամբաստանյալներին սպառնում է 30-60 տարվա ազատազրկում:







































