Ամերիկյան Apple կորպորացիայի կապիտալիզացիան չորեքշաբթի օրվա ընթացքում նվազել է մոտ $35 մլրդով և առևտրային սեսիայի արդյունքներով` $506.85 մլրդ է,- հայտնում է Reuters-ը:
Սա Apple-ի բաժնետոմսերի համար մեկ օրում ամենանշանակալի անկումն է 2008-ից ի վեր:
Մեկ արժեթղթի գինը հիմա $538.79 է` նվազելով 6.4%-ով: Սեպտեմբերից սկսած` Apple-ի կապիտալացումը նվազել է ավելի քան 20%-ով:










































