Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է այն երեք ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են ճանաչվել Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Թեկնածուների ցուցակն այսպես է.
Ալեքսանդր Սոնգ(Կամերունի հավաքական, «Բարսելոնա»), Դիդյե Դրոգբա(Կոտ դʹԻվուարի հավաքական, «Շանհայ Շենհուա»), Յայա Տուրե(Կոտ դʹԻվուարի հավաքական, «Մանչեսթեր Սիթի»):
Հաղթողի անունը հայտնի կլինի դեկտեմբերի 20-ին՝ միջոցառման ժամանակ:









































