ԱՄՆ իշխանությունները մոտ օրերս ռադիկալ ծայրահեղական «Ան-Նուսրի ճակատ»-ը կմտցնեն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ:
Այս խմբավորման գրոհայիններն այլ զինված խմբավորումների անդամների հետ հանդես են գալիս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում գործող «Ան-Նուսրի ճակատ»-ը հանդիսանում է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկը:
Նշվում է, որ սեպտեմբերին այս խմբավորումն իր վրա էր վերցրել Դամասկոսում սիրիական բանակի գլխավոր շտաբի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:








































