«Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը նոր համաձայնագիր է կնքել իր թիմի հետ: Այդ մասին հայտնում է «վիշապներ»-ի պաշտոնական կայքը:
Ըստ տեղեկատվության` Կոլումբիայի ազգային հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսիս 30-ը: Հարձակվողի տրանսֆերի փոխհատուցման գումարը կկազմի 35 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի առաջնության անցած մրցաշրջանում Մարտինեսը «Պորտու»-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման` դառնալով 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:





































