Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մանո Ռայոլան հայտարարել է, որ Մարիոն մղոններով հեռու է իտալական ակումբներից:
«Բալոտելիի տրանսֆերն արժե այնքան, որքան Մոնա Լիզայի նկարը: Իտալիայում չկա այնպիսի ակումբ, որ կարող է իրեն թույլ տալ ձեռք բերել Բալոտելիի իրավունքները»,- իտալական մամուլը փոխանցում է Մարիոյի գործակալի խոսքերը:
Նշենք, որ տրանսֆերների գործում մասնագիտացված Transfermarkt կայքը իտալացու իրավունքները գնահատում է 32 միլիոն եվրո:









































