Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի շրջանում լարվածության աճի կապակցությամբ կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել սահմանամերձ գոտի այցելություններից:
ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարության անձնակազմի համար այդ սահմանամերձ գոտի այցերը սահմանափակված են:
«Լարվածությունը նաև մեծացել է Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գծում: Հյուպատոսական ծառայությունները շարունակում են անհասանելի մնալ Լեռնային Ղարաբաղում ու դրա հարակից շրջաններում ԱՄՆ քաղաքացիների համար»,- հաղորդում է դեսպանատունը՝ կոչ անելով իր քաղաքացիներին, ովքեր ճանապարհորդում կամ ապրում են ՀՀ-ում, գրանցվել դիվանագիտական ներկայացուցչության հատուկ բաժանմունքում իրենց իսկ անվտանգությունն ապահովելու ու արտակարգ իրավիճակի դեպքում նրանց հետ կապը հեշտացնելու համար:









































