Ֆրանսիական ոստիկանությունը հայտարարել է քրեական ցանցի բացահայտման մասին, որը Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա Վիետնամից անօրինական միգրանտներ էր փոխադրում: Նրանցից ոմանց ստիպում էին աշխատել կանեփի անօրինական ֆերմաներում: 13 մարդ ձերբակալված է:
Հետաքննությունը սեպտեմբերին էր սկսվել, երբ սահմանապահները գնացքի մեջ կեղծված փաստաթղթերով 6 վիետնամցի էին բռնել, ովքեր Պորտուգալիայից Վիետնամ էին ուղևորվում: Նրանք ոստիկանությանը պատմել են, որ Պորտուգալիայում մրգեր հավաքելու համար նրանց վարձել է Վիետամում մի գործակալություն:











































