Զարգացած երկրները պատասխանատվություն են կրում Երկրի վրա կլիմայական փոփոխությունների համար:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, կլիմայական փոփոխությունների վերաբերյալ Քաթարում անցկացվող ՄԱԿ-ի 18-րդ կոնֆերանսի ժամանակ, «միակ արդար և հնարավոր տարբերակն այն կլիներ, որ աշխարհի զարգացած երկրներն իրենց վրա վերցնեին երկրագնդի տաքացման դեմ պայքարելու պատասխանատվությունը»:
Նա նշել է, որ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ պետությունների սկզբունքներն արտահայտող փաստաթղթի կազմավորման վերջնական ժամկետը 2015 թվականն է:
Պան Գի Մունն ավելի վաղ կլիմայի փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի 18-րդ կոնֆերանսին մասնակից պետություններին կոչ էր արել «քաղաքական հետաքրքրվածություն» ցուցաբերել ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու վերաբերյալ:
Հարավային Կորեայի ներկայացուցիչը, որն ավելի վաղ հավակնում էր 2012 թվականի կոնֆերանսի անցկացմանը, սակայն այն զիջեց Քաթարին, նշել է, որ բանակցությունների ընթացքում քիչ առաջընթաց է արձանագրվել: Նրա կարծիքով դա կապված է «զարգացած երկրների և զարգացող երկրների միջև վստահության բացակայության» հետ:
Ինչպես նշվում է, Հարավային Կորեան 2012 թվականին Քաթարում անցկացվելիք բանակցություններից մեկ ամիս առաջ «նախնական» կոնֆերանս էր անցկացրել բազմաթիվ պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ: Հարավկորեական կողմը նշում է, որ իր երկիրն առաջիկայում էլ «բոլոր ուժերը կներդնի կառուցողական երկխոսության հասնելու համար»:








































