Sky Sports-ը տեղեկացնում է, որ իտալական «Միլան»-ը հունվարին կարող է պաշտոնական առաջարկ անել «Մանչեսթեր Սիթի»-ին՝ Մարիո Բալոտելիի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար:
Հատկանշական է, որ Բալոտելին շատ հաճախ է կոնֆլիկտներ ունենում Ռոբերտո Մանչինիի հետ:
Հաղորդման համաձայն՝ սա կարող է նպաստել ֆուտբոլիստի՝ «Միլան» տեղափոխությանը: Նախատեսվում է, որ Բալոտելին հայրենիք կվերադառնա ու կխաղա Էլ-Շարավիի հետ միասին:








































